ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ինչո՞ւ «թվիթերվեց» ՈՒոռլիքը

Ինչո՞ւ «թվիթերվեց» ՈՒոռլիքը
10.11.2015 | 00:35

Մինչ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ ապացուցի անապացուցելին, այն է` Սինայի թերակղզում կործանված ինքնաթիռը ահաբեկիչները չեն պայթեցրել, երբ առաջին իսկ վայրկյանից հասկանալի էր, թե ինչու Վիեննայի հանդիպումից հետո, երբ կարելի էր կարծել, թե Ռուսաստանը հասել էր սիրիական խնդրի քաղաքական կարգավորման նախադրյալների ստեղծմանը` ապագայում մի սեղանի շուրջ հավաքելու թե՛ ԱՄՆ-ին, թե՛ շահագրգրիռ մյուս կողմերին, թե՛ սիրիական ընդդիմությանն ու Ասադի կողմնակիցներին, պայթեց ռուսական ինքնաթիռը։
Ինքնաթիռի պայթյունը ոչ միայն պուտինյան միֆին կանգ պարտադրեց, այլև ժամանակ շահելու, վերադասավորվելու հնարավորություն տվեց բոլոր կողմերին` խնդրի ու ապագա բանակցային սեղանի շուրջ: Քանզի մի բան է «չռմբակոծված» (ու սա կարծում ենք` դեռ սկիզբն է ահաբեկչությունների այն շղթայի, ինչին ընդունակ է Իսլամական պետությունը` յուր սատելիտներով հանդերձ) Ռուսաստանի հետ բանակցելը, մեկ այլ բան` միֆազրկված Ռուսաստանի հետ գործ ունենալը:
Մեկ նկատառում ևս, և անցնենք Ջեյմս ՈՒոռլիքի թվիթերյան գրառմանը: Նկատելի է` օդային հարձակումներ իրականացնող Ռուսաստանն արդեն իսկ խնդիրներ ունի Սիրիայում` ցամաքային գործողությունների առումով. սիրիական բանակի (իրանական` Սուլեյմանիի և «Հըզբոլլահի» ուժերն էլ ներառյալ) գործողությունները այն արդյունքը չեն ապահովում, որպեսզի հնարավոր լիներ միանշանակ ասել` ռուսական և ասադյան ուժերը շատ բանի են հասել:
Ասել է` որոշ հայտնի և անհայտ ուժեր մղում են Ռուսաստանին նաև ցամաքային գործողությունների, ինչը, անշուշտ, «արնաքամ» կանի առանց այն էլ տնտեսական և ուկրաինական «ֆրոնտներում» կռվող Ռուսաստանին:
Եվ հենց այդ ֆոնին, ինչպես հիշում եք, «մեյդան» է մտնում ՈՒոլտերը` իր նավթահոտով: Ինչը ոչ միայն անհատ ՈՒոլտերի, այլև ու մասամբ գորգի տակ խաղացող Արևմուտքի խաղն է` վասն Ալիևի, բայց այնպիսի խաղ, որ ամեն րոպե կարող է փոխվել: Ընդ որում, մեկ կետով արդեն իսկ փոխվել էր` խայտառակ բացահայտումներ անելով ՈՒոլտերի` ադրբեջանական ընտրությունների ժամանակ կերած խավիարի, տուն կրած գորգերի ու փողի մասով, ինչը, փաստորեն, կրիմինալ ատաղձ ունի:
Սակայն, ինչպես տեսանք, քաղաքականը նույնպես չուշացավ: Ղարաբաղյան գոտում «անհայտ տեղից» կրակված` այդ կրակոցից պայծառատեսված պարոն ՈՒոռլիքը ՈՒոլտերի զեկույցի առիթով «Թվիթերում» գրեց, որ կոչ է անում բոլոր միջազգային կազմակերպություններին` ԼՂ-ին վերաբերող որևէ փաստաթուղթ ընդունելուց առաջ այսուհետև խորհրդակցել ԵԱՀԿ ՄԽ-ի հետ:
Ասենք` ապրես: Չնայած շատ ուշացումով, որովհետև ճաշից հետո մանանեխը և այն էլ խավիարի «վրա», առանձնապես մարսելի չէ, և այնուհանդերձ, հանուն արդարության արձանագրենք, որ նախկինում, ասենք, ոչ պակաս կոռումպացված ԵԽԽՎ-եվրաչինովնիկ Ադկինսոնի «համանման» զեկույցի ժամանակ այդպիսի կարծիք ՄԽ-ից չհնչեց: Չնայած ՈՒոլտերի «կոռումպացվածն» ուրիշ է այն առումով, որ անգամ խիստ «կրակվելուն»` «անհայտ կողմից», ԵԱՀԿ ՄԽ-ն հավասարության նշան դրեց կողմերի միջև, ինչն էլ պետք է ՈՒոլտերին ուժ ու թևեր «հաղորդեր»` զեկույցն արտաբերելիս:
Այսուհանդերձ, հաշվի առնելով ՈՒոռլիքի թվիթերյան «առաջին ծիծեռնակը», պետք է ասել, որ, հակամարտող երկրների տարեվերջյան հանդիպումից առաջ, խնդրի կարգավորմամբ զբաղվող մարմինը մասնակի աչալրջություն է հանդես բերում, և հետ-առաջի սկզբունքով փորձում է Ալիևին հանել Ռուսաստանի «տակից», բերել իր «տակ», վերջինիս էլ ցույց տալ իր տեղը:
Եվ ապա ապացուցել, որ խնդրով զբաղվող միակ մարմինը ԵԱՀԿ ՄԽ-ն է, ու նրա կարծիքն է միայն հեղինակավոր:
Ինչն էլ, բնականաբար, ահավոր մեծ հակազդեցության արժանացավ Ադրբեջանում, մանավանդ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից, որն էլ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունն ընդհանրապես համարեց «զրոյական» ու «անիմաստ»:
Բա՞, միստր ՈՒոռլիք:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ